«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։ Սույն զեկույցում ամփոփված են 2023 թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Երևանում անցկացված հավաքների մշտադիտարկման ընդհանուր արդյունքները։
Հավաքների դիտարկումների արդյունքները
2023 թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի կողմից դիտարկվել է 93 հավաք՝ Երևանում։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները, որին նախորդող քարոզարշավի ընթացքում դիտարկվել են մասնակից ուժերի հիմնական հավաքները։ Ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող նախաձեռնությունների և ակտիվիստների կողմից բացահայտվել են քարոզարշավի ընթացքում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ՔՊ) կողմից ֆինանսական և վարչական ռեսուրսների կիրառմամբ հավաքների և երթերի մասնակիցների ներգրավման բազմաթիվ փաստեր, որոնց անդրադարձ է կատարվում սույն զեկույցի նախավերջին բաժնում։
Ոստիկանների քանակը և ոստիկանության վարչարարությունը հավաքների ընթացքում Դիտարկված հավաքներից 57-ի պարագայում ներգրավված ոստիկանության ծառայողների թիվը չի գերազանցել 30-ը, 17-ի դեպքում տատանվել է 30-ից 100-ի սահմաններում, իսկ հավաքներից 18-ի դեպքում գերազանցել է 100-ից։ Առավել մեծ թվով ոստիկանության ծառայողներ են ներգրավված եղել ԱԺԲ և «Ազգային կոմիտե» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքներին, ինչպես նաև սեպտեմբերի 19- ին և 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև տեղի ունեցած ինքնաբուխ հավաքների ընթացքում։ Նշված հավաքների վայրերում, որպես կանոն, ներկա են եղել հարյուրավոր ոստիկաններ՝ տարբեր ստորաբաժանումներից, իսկ սեպտեմբերի 19-ին և 20-ին Կառավարության նստավայրի և հարակից տարածքում ոստիկանների թիվը գերազանցել է 450-ից։
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Կառավարության նստավայրի առջև տեղի ունեցած ինքնաբուխ հավաքի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանության ծառայողները շղթա կազմած արգելափակել են Կառավարության մուտքերը, իսկ մասնակիցների մի մասը փորձել է նրանց հրելով ճեղքել շղթան, որոշ ցուցարարներ պլաստիկ շշեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Տարբեր ժամերին, կախված տվյալ պահին բանակցող ոստիկանության ներկայացուցչի կամ բարձրախոսով հանգստացնող կոչեր անող հավաքի մասնակիցների ջանքերից, լարվածությունը որոշ չափով թուլացել է։
Սեպտեմբերի 19-ի երեկոյան, ժամը 20։50-ին, ցուցարարների և ոստիկանության ծառայողների հերթական ընդհարման ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ՝ առանց նախազգուշացման և անմիջապես ցուցարարների ուղղությամբ, որոնցից առնվազն մեկը պայթել է մարդկանց հոծ բազմության մեջ։ Արդյունքում հավաքի որոշ մասնակիցներ ստացել էին մարմնական վնասվածքներ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ բախումների հետևանքով տուժել էին 16 ոստիկան և 18 քաղաքացիական անձ10։
«Ազգային կոմիտե» նախաձեռնության կողմից կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունների ընթացքում դիտարկվել են ոստիկանության կողմից անհմաչափ ուժի և բռնությունների կիրառման դեպքեր։ Ոստիկանների խմբի կողմից ցուցարարներին ծեծելու առնվազն չորս դեպք տեղի է ունեցել տեսախցիկների առջև11։ Եվս մեկ դրվագում ոստիկանները, գրեթե խեղդելով, սահմանափակել են հավաքի վայրում գտնվող անչափահաի ազատությունը1
Հետապնդումներ, հավաքների ազատության իրավունքի նկատմամբ այլ միջամտություններ Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ շարունակվում են հետապնդումները՝ պայմանավորված վերջիններիս հանրային գործունեությամբ և բողոքի ցույցերի մասնակցությամբ։
Քրեական գործեր
Ըստ ՀՀ ՆԳՆ տվյալների՝ 2023 թ․ սեպտեմբերի 20-ից սկսած բերման է ենթարկվել հավաքի 529 մասնակից, որոնցից 37-ը կալանավորվել են13։ Քրեական գործերը հիմնականում հարուցվել են խուլիգանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանին հարվածելու կասկածներով։
Եզրակացություն
Հայաստանում հավաքների ազատության իրավունքի հետ կապված խնդիրները և վտանգները շարունակում են խորանալ, ինչն առաջին հերթին պայմանավորված է բռնություններ և այլ ոչ իրավաչափ միջամտություններ կիրառած ոստիկանության ծառայողների անպատժելիության, ցուցարարների նկատմամբ ոչ արժանահավատ հիմքերով ազատությունից զրկելու բազմաթիվ դեպքերի և իշխանությունների կողմից այդ խախտումները անտեսելու կամ արդարացնելու34 գործելաոճի պատճառով։ Հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի աջակիցների կողմից ուղիղ խոսքով հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում խտրականության տարածումը նոր մակարդակի է բարձրացնում առկա խնդիրները։
Առաջարկություններ
Ոստիկանությանը
ՀՀ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին
ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը